Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները, հայտարարել է Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ առաջնորդների մակարդակով հանդիպման հնարավորության մասին: Այս մասին Չավուշօղլուն հայտնել է A Haber հեռուստաալիքի եթերում։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ նախօրեին Մոսկվայում կայացել է Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը։

«Մենք կշարունակենք շփումները արտգործնախարարների մակարդակով։ Այն բանից հետո, երբ կմշակվի ճանապարհային քարտեզը եւ կձեւավորվի անհրաժեշտ հիմքը, հնարավոր են բանակցություններ առաջնորդների մակարդակով»,-ասել է նա։