Վրաստանի հետ կարող է համագործակցություն հաստատվել մի շարք ոլորտներում։ Այս մասին Российская газета-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը։

Նա կարևոր է համարում երկաթուղային տրանզիտի կազմակերպումը Մետաքսի ճանապարհի շրջանակներում՝ Չինաստան, Իրանի Բանդարաբաս նավահանգիստ, Աստարա Իրան, Աստարա Ադրբեջան, Գաբալա Ադրբեջան, Միրնաուլի Վրաստան Աբխազիայի տարածքով դեպի Ռուսաստան։

«Դա, ի թիվս այլ բաների, հնարավորություն կտա երկարաժամկետ պայմանագրեր կնքել կայուն և կանխատեսելի գներով գազի և նավթի մատակարարման համար։

Երկաթուղային տարանցումը հնարավորություն կտա նաև բեռնաթափել Վերին Լարսի սահմանային անցումը և նվազեցնել առաքվող ապրանքների արժեքը՝ ավելացնելով դրանց ծավալը։ Հաշվի առնելով Թուրքիայի տարածքով ռուսական ապրանքների տարանցման հետ կապված ներկայիս իրավիճակը՝ նման սխեմայի կազմակերպումը կենսական նշանակություն ունի»,- հավելել է Կատիրինը։