Սան Ֆրանչեսկո իտալական վանքը (16-րդ դար) ավելի քան 5 մլն դոլարով հանվել էր վաճառքի, քանի որ նյույորքցի մայրն ու նրա աղջիկն այն վերածել են առանձնատան։
Հոլի Լյուդերսը եւ նրա աղջիկը՝ Վենեցիա Սաքրետ Յանգը, միասին նորոգել են բազմաթիվ պատմական օբյեկտներ։ Սան Ֆրանչեսկո վանքի վերակառուցման կոնկրետ նախագիծը ղեկավարել է Սաքրետ Յանգը, նախագիծն ավարտին է հասցվել նրա մոր օգնությամբ։
«Այս վանքը գտնելուց առաջ մենք մոտ երեք տարի փնտրել ենք այն ամբողջ Իտալիայում»,- ասել է Լյուդերսը Insider-ի հարցազրույցում։
Նրանք լքված շինությունն առաջին անգամ տեսել են 2006թ. Տոսկանայում։
2006թ. անշարժ գույքը գնելուց հետո նրանք իմացել են, որ կառույցի ճարտարապետը Վերածննդի դարաշրջանի հայտնի ստեղծագործող Անտոնիո դա Սանգալո Կրտսերն է։
Դա Սանգալոն ապրել է 1484-1546թթ. եւ համարվել է իր ժամանակի ամենաազդեցիկ ճարտարապետը, որը նախագծել է բազմաթիվ կառույցներ, այդ թվում Հռոմի Պալացո Ֆարնեզեն։
Դա Սագալոյի վանքի եզակի առանձնահատկություններից է նրա նկուղը, որտեղ գինին պահվել է հողի մակարդակից երկու հարկ ներքեւ։
Սան Ֆրանչեսկոն, որը կառուցվել է 1522թ., որպես վանք գործել է մինչեւ 1910թ., այստեղ ապրել են սուրբ Ֆրացիսկոսի նվիրյալ վանականները։




























