Նավթի գինը երկուշաբթի առավոտյան իջնում է՝ հումքի համաշխարհային պահանջարկի հեռանկարների եւ ԱՄՆ պետպարտքի իրավիճակի հետ կապված, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունը։
Brent մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինն իջել է 0,66 տոկոսով՝ մեկ բարելը 74,68 դոլար, WTI-ի հունիսյան ֆյուչերսներինը՝ 0,61 տոկոսով՝ 69,62 դոլար։
Այսպիսով, գնի իջեցմամբ է սկսվում չորրորդ աճուրդային շրջանն անընդմեջ, իսկ նախորդ երեք առեւտրային օրերին Brent մակնիշի նավթի արժեքն իջել է 4,28 տոկոսով, WTI-ինը՝ 5,06 տոկոսով։





























