Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ «Յունիբանկը» կգործարկի mobile commerce (առեւտուր բջջայինհեռախոսի միջոցով) ծառայությունը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 2012թ. հունվարին նախագիծը կենթարկվի անհրաժեշտ թեստավորման, որից հետո mobile commerce ծառայությունը հասանելի կդառնա հաճախորդների համար:

Mobile commerce ծառայության հիմնական նշանակությունը մանրածախ ծառայությունների եւ ապրանքների դիմաց վճարումների իրականացումն է հեռախոսի միջոցով: Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին կառավարել իրենց բանկային հաշիվները, կատարել դրամական փոխանցումներ, գնումներ, վճարումներ կոմունալ ծառայությունների դիմաց, քարտից քարտ փոխանցումներ եւ այլն:Ծառայությունից օգտվելու համար «Յունիբանկի» հաճախորդների բջջային հեռախոսներում կտեղադրվի հատուկ ծրագիր, որը կապահովիանկանխիկ եւ անվտանգ գործարքների իրականացումը:

«Նման նախագծերը հաջողությամբ իրագործվել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Ռուսաստանում: Այնպես որ, մենք ակնկալում ենք ոչ պակաս պահանջարկ նաեւ Հայաստանում», - ասում է «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, Քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: