51-ամյա բրիտանուհի Քիմ Հոբլի մոտ հայտնաբերվել է բացառիկ հոգեբանական դեպք` նրա մեջ ապրում են 20 տարբեր մարդիկ: «Դա զուտ անձի երկվություն չէ: Նրա մեջ ապրում են 20 տարբեր մարդիկ` անորեքսիկ աղջկանից սկսած միչեւ տղա, ով կարողանում գրել միայն լատիներեն»,-տարակուսում են փորձագետները, հաղորդում է MIGnews.com-ը:
Բրիտանուհուն շատ հազվագյուտ ախտորոշում են տվել` անձի ինքնանույնականացման դիսսոցիատիվ խաթարում:
«Բերեբախտաբար, ես չունեմ ագրեսիվ խառնվածքներ: Իսկ աղջիկս եւ հարազատներս սովորել են: Երբեմն ես օրվա մեջ հինգ անգամ փոխում եմ հագուստս: Կարող եմ գնալ խանութ եւ վերադառնալ տղաների համար նախատեսված խաղալիքներով: Իսկ վերադարձը ինքս ինձ կարող եմ համեմատել քնից վեր կենալու հետ: Դա տեւում է մի քանի վայրկյան: Ես թարթում եմ աչքերս եւ չեմ հասկանում, թե ինչպես եմ հայտնվել այդ սենյակում եւ ով է իմ կողքին»,-պատմել է Կիմը:




























