Բալի ժամանելուց հետո  օտարերկրացիներին արգելքների մասին տեղեկատվություն պարունակող քարտեր կտրամադրվեն։ Այս մասին հայտնել է Detik պորտալը՝ վկայակոչելով Օրենսդրության եւ մարդու իրավունքների վարչության ղեկավար Անգիատա Նապիտուպուլուին։

Նրա տվյալներով քարտում արգելքների մասին տեղակատվություն կլինի։

«Այն [արգելքների մասին տեղեկատվությունը] կգրանցվի մեկ քարտի վրա եւ կտրվի ներգաղթային ծառայության աշխատակցին: Որպեսզի նա, երբ նրանք [օտարերկրացիները] ժամանեն Նգուրա Ռայի օդանավակայան, ասի.

«Բարի գալուստ Բալի, քարտը դրեք ձեր անձնագրում», - պորտալը մեջբերում է Անգիատա Նապիտուպուլուի խոսքը: Սակայն նա ընդգծել է, որ այժմ կանոնների փաթեթը մշակման փուլում է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բալիի զբոսաշրջության վարչությունը նախատեսում է բրոշյուրներ բաժանել այն մասին, թե ինչ է թույլատրվում եւ արգելվում զբոսաշրջիկներին անել կղզում, իսկ Ինդոնեզիայի արդարադատության եւ մարդու իրավունքների նախարարությունը ռուսերեն նախազգուշացումներ է տեղադրել կղզու փողոցներում զբոսաշրջիկների համար՝ օրենքը խախտեու կամ գործող օրենսդրության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի անթույլատրելիության մասին։