Երկու տարի առաջ մահացած «փոփի արքա» Մայքլ Ջեքսոնի թիկնապահներից մեկը պատմել է, որ երգչի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեյը, ում մեղադրում են ոչ դիտավորյալ սպանության մեջ, իրեն հրահանգել է, նախքան «շտապօգնություն» կանչելը, վերացնել դեղամիջոցների բոլոր սրվակները եւ ներարկիչը, հաղորդում է Reuters-ը:
Դատախազների կարծիքով, դա նշանակում է, որ մեղադրյալը փորձել է թաքցնել տեղեկությունը, թե ինչ դեղամիջոցներ է նա տվել արտիստին նրա մահվանից առաջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին, 51 տարեկան հասակում` դեղերի գերդոզավորումից: Լոս Անջելեսի դատախազությունը 2010-ի փետրվարի 8-ին, երգչի անձնական բժիշկ, սրտաբան Մոնրադ Մյուրեյին չկանխամտածված սպանության մեղադրանք էր առաջադրել: Այդ գործով նախնական լսումները նախատեսված են 2011-ի հունվարի 4-ին:
Միաժամանակ դատավարության ժամանակ, դատախազը դատարանին է ներկայացրել Մայքլ Ջեքսոնի լուսանկարը, նրա մահից անմիջապես հետո:




























