ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային և Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին հրավիրել է ԱՄՆ՝ եռակողմ հանդիպման, որ կկայանա այս տարի ավելի ուշ։

Հանդիպման հրավերն արվել է  Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում այն պահին, երբ Ճապոնիայի և Հարավային Կորեայի հարաբերությունները, կարծես, կարգավորվում են տասնամյա լարվածությունից հետո։

Ավելի վաղ Կիսիդան և Յունը ծաղկեպսակներ էին դրել 1945-ին Հիրոսիմայի  ատոմային ռմբակոծությունից զոհված կորեացիների հիշատակին նվիրված կենոտաֆ համատեղ այցելության ժամանակ։