Գլոբալ կենսական խնդիրների քննարկումների ընդմիջումներին «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդներն ու նրանց գործընկերները հյուրասիրվում էին տեղական նրբահամ խորտիկներով ու ծանոթանում ավանդական մշակույթին, գրում է Kyodo-ն։

Ճապոնիայում Հիրոսիման  թարմ ոստրեների, «օկոնոմիակի» թարմ նրբաբլիթների և Միաձիմա կղզու գեղեցիկ տեսարանների  հոմանիշ է։

 Ուրբաթ ավանդական հյուրանոցում առաջնորդների աշխատանքային ընթրիքի ժամանակ ներկայացված է եղել տարածաշրջանի խոհանոցի ֆիրմային կերակուրների ընտրանի, այդ թվում՝ գոլորշու վրա պատրաստված ոստրեներ՝ սակեի հետ, ձեթի մեջ տապակված ռուլետ՝ կաթնաշոռային լոբուց՝ խեցգետնով և բամբուկի ծիլերով։

Նրանց նաև մատուցվել է «Խիբա Գյու»՝ ճապոնական  վագյու սև եղջրավոր  անասունի միս։ 

Որպես աղանդեր ճապոնական քաղցրավենիքի լայն ընտրանի է ներկայացվել, այդ թվում՝ տեղացիների սիրելի «մոմիձի մանջուն»։

Նույն օրն ավելի վաղ գագաթնաժողովի մասնակիցները այցելել են Իցուկուսիմա վանքը, որը թվագրվում է 593 թվականով։

Գործընկերային ծրագրի շրջանակում Յուկո Կիսիդան՝ վարչապետ Ֆումիո Կիսիդայի կինը, բարձրաստիճան հյուրերի հետ այցելել է Հիրոսիմայի Ուեդա Սոկո Ռյուի թեյի արարողության դպրոցի Վաֆուդո առանձնատունը, որտեղ նրաք վայելել են մի քանի կերակրատեսակներից բաղկացած կայսեկի ճաշը և հրավիրվել   թեյի արարողության ցուցադրմանը։

Յուկո Կիսիդան օգնել է գործընկերներին ցուցադրել թեյը վայելելու ավանդական միջոցը։

Առաջնորդներից ոմանք նույնպես հատուկ երախտագիտություն են արտահայտել Հիրոսիմային, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն  արժանացել  է գագաթնաժողովը վարող Կիսիդայի գովեստին այն բանից հետո, երբ հագել է քաղաքի  Hiroshima Toyo Carp  բեյսբոլի խմբի կարմիր գուլպաները։