Նյու Յորքի եւ Բանգալորի (Հնդկաստան) Skit.AI ընկերությունը ստեղծել է նեյրոցանցային  սերվիս, որը կարող է կատարել հեռախոսային կոլեկտորների դեր, որոնք զանգահարում են վարկային կազմակերպությունների պարտապաններին, տեղեկացրել է PRNewswire պարբերականը։

Տեխնոլոգիան ձայնային բոտ է, որը կարող է ադապտացնել աշխատանքի սցենարը պարտապանի հետ զրույցի ընթացքում։ Նշվել է, որ Skit.AI-ը կատարում է միլիոնավոր զանգեր մի քանի օրում։ Այսպիսով, բոտի կիրառումը նպաստում է պարտքերի գանձման բիզնեսի ծավալմանը, ինչպես նաեւ ծախսերի կրճատմանը։

Skit.AI-ն արդեն առնվազն մեկ հաճախորդ ունի՝ American Finance ամերիկյան վարկային կազմակերպությունը ավտոմեքենաշինության արտադրությունում։

«Skit.AI-ի լուծումը նույնքան լավ է աշխատում, որքան մեր միջին վիճակագրական օպերատորինը։ Բիզնեսի գծով գործընկերներին մենք խոստովանում ենք, որ Skit.AI-ի ինտեգրումն ընկերության պատմության մեջ լավագույն լուծումներից մեկն էր»,- ասել է American Finance-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դին Սթիբսը։

Ընկերությունում ավելացրել են, որ Skit.AI-ի զանգերից հետո պարտքերը վերադարձնում է մարդկանց 13,5 տոկոսը։