Գուամ կղզու (ԱՄՆ չինկորպորացված տարածք) բնակիչները եւ իշխանությունները պատրաստվում են մայիսի 24-ին դիմավորել «Մավար» թայֆունը, որը, ինչպես սպասում են օդերեւութաբանները, կուժեղանա՝ հասնելով 4-րդ կարգի փոթորկի՝ ժամում 225-241 կիլոմետր արագությամբ, տեղեկացրել է АР-ն։
Օդերեւութաբանները չեն բացառում, որ կղզին կստանա տարերքի «ուղիղ հարվածը», եւ որ դա ամենավատ բնական աղետը կլինի տարածաշրջանի համար վերջին 20 տարում։
Գուամի նահանգապետ Լու Լեոն Գերերոն արտակարգ դրություն է մտցրել եւ յութուբյան տեսաուղերձով ցածրադիր շրջանների բոլոր բնակիչներին կոչ է արել ծովի մակերեւույթից վեր բարձրանալ եւ տեղավորվել լավ ամրացված ապաստարաններում, մթերքի եւ ջրի պաշարով։ Նա թայֆունն անվանել է իրական սպառնալիք կղզու համար եւ նախազգուշացրել է հավանական մասշտաբային վնասի մասին։
Գուամը վերջին անգամ թայֆունի հարվածից զգալիորեն տուժել է 2002թ. դեկտեմբերին։
Գուամում ապրում է մոտ 186 հազար մարդ, այստեղ են գտնվում ամերիկյան երեք ռազմակայաններ։




























