Երկաթուղու աշխատակիցներն ու արհմիության գործիչները գրավել են Փարիզում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության նախասրահը, ինչպես երեւում է երեքշաբթի Quatrier General առցանց հրատարակության հրապարակված կադրերում։
Երեքշաբթի ցուցարարները ներխուժել են շենք եւ ծխագլաններ այրել։ Նրանք կրել են Solidaires երկաթուղայինների արհմիության բաճկոնները։ Նրանք պարզել են «Կստիպենք վերսկսել երկաթուղային բեռնափոխադրումները» պաստառը, մեկ այլ պաստառի վրա գրված է եղել «Եվրոպան կսպանի 5000 աշխատատեղերը»։
Ապրիլի սկզբին երկաթուղայինները եւ արհմիության գործիչները, որոնք բողոքում էին կենսաթոշակային բարեփոխումների դեմ, գրավել էին Փարիզի հյուսիսում գտնվող Դեֆենս գործարար թաղամասի Euronext ֆոնդային բորսայի շենքը: Ակցիան կազմակերպվել էր «Աշխատանքի ընդհանուր համադաշնություն» (CGT) արհմիությունների կոչով։





























