Վրաստանում սպանություն է կատարվել՝ սոցցանցերում վեճի պատճառով, հայտնում է «Новости-Грузия»-ն՝ երկրի ԱԳՆ-ին հղումով։
Ըստ հետաքննության՝ Facebook-ում վեճից հետո երկու անծանոթ մարդիկ մայիսի 22-ին հանդիպում են կազմակերպել՝ տարաձայնությունները հարթելու համար: Նրանցից մեկը դանակով հարվածել է հակառակորդին ու դեպքի վայրից դիմել փախուստի։ Վիրավորը հիվանդանոցում մահացել է։
Մեղադրյալը բերման է ենթարկվել, անվան սկզբնատառերը՝ Գ.Ի., նա 21 տարեկան է։ Դիտավորյալ սպանության հոդվածով նրան սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։ ՆԳՆ-ն վեճի թեման չի բացահայտում։




























