Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի մյուս երկրների հետ նպաստել տարածաշրջանային ավելի բաց շուկայի ձեւավորմանը։ Այս մասին Պեկինում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Միասին նպաստել ավելի բաց տարածաշրջանային շուկայի ձեւավորմանը, ապահովել արտադրության եւ մատակարարման համաշխարհային շղթաների կայունությունն ու անխափան աշխատանքը եւ շոշափելի օգուտներ բերել տարածաշրջանի երկրներին»,-ասել է Ծինփինը։
ՉԺՀ ղեկավարը նշել է, որ Պեկինը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության հետ առաջ տանել համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության եւ ԵԱՏՄ-ի համակցման ուղղությամբ:



























