Մավար թայֆունը մոտենում է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում գտնվող Գուամ կղզու ափերին: Այս մասին հայտնել է New York Post թերթը՝ վկայակոչելով օդերեւութաբանական ծառայության տվյալները:

Տեղի բնակիչներին հրահանգվել է տարհանվել ցածրադիր շրջաններից եւ հուսալի ապաստան փնտրել՝ նախապատրաստվելով հնարավոր հարվածին։ Այն, հավանաբար, վերջին 20 տարվա ամենաուժեղ թայֆունը կլինի։  

Թերթը նշում է, որ արեւադարձային այս ցիկլոնը համեմատելի է չորրորդ աստիճանի փոթորկի հետ։