Երեք մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, զոհվել են մայիսի 24-ին Կոլումբիայի Նորտե դե Սանտանդեր դեպարտամենտում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերը։

«Մենք դատապարտում ենք կոլումբիացիների դեմ ուղղված այս ահաբեկչությունը, որի հետեւանքով Տիբուում՝ Նորտե դե Սանտանդերում, սպանվել են Կոլումբիայի ոստիկանության երկու աշխատակիցներ եւ մի կին»,-ասվում է զինված ուժերի Twitter-ի էջում: 

Պայթյունի հետեւանքով վիրավորվել են նաեւ երեք ոստիկաններ եւ չորս քաղաքացիական անձինք:

Ռումբը պայթել է ավտոճանապարհին։