4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիից 91 կմ հյուսիս-արևմուտք և Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), հայտնում է Коммерсант-ը։

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է մայիսի 25-ին Մոսկվայի ժամանակով 22:02-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

ԱԻՆ մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զոհեր և շինությունների ավերածություններ չկան։