Ոսկին ուրբաթ առավոտյան թանկանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Թանկարժեք մետաղի գնի բարձրացմանը նպաստում են դոլարի թուլացումը եւ կորեկցիոն դինամիկան, ընդ որում՝ մեկ շաբաթում ոսկու գինը կարող է նվազում ունենալ։

Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 4,05 դոլարով կամ 0,21 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 947,75 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը թանկացել է 0,56 տոկոսով՝ մեկ ունցիան 23,038 դոլար։