Ուկրաինան ունի բոլոր հնարավորությունները՝ ազատագրելու Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված տարածքները եւ վերականգնելու 1991թվականի սահմանները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը նշել է, որ Ուկրաինան սեփական սահմանները վերականգնելու, այդ թվում՝ օկուպացված Ղրիմի թերակղզին վերադարձնելու իրավունք եւ հնարավորություն ունի։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի օգնությունն ուղղված է Ուկրաինայի 1991 թվականի սահմանների վերականգնմանը։