Տեխասի նահանգի Ներկայացուցիչների պալատը շաբաթ օրը քվեարկություն կանցկացնի նահանգի գլխավոր դատախազ, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պահպանողական կողմնակից եւ դաշնակից Քեն Փակսթոնին իմփիչմենթի ենթարկելու հարցով, հանրապետական գործընկերները նրան մեղադրում են պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, տեղեկացրել է Reuters-ը։
Իմփիչմենթի դեպքում Փակսթոնը կհեռացվի պաշտոնից, մինչեւ Սենատում դատավարությունը, որտեղ աշխատում է նրա կինը՝ Անջելա Փակսթոնը։ Նրան հեռացնելու համար անհրաժեշտ է Սենատի ձայների երկու երրորդը։
Իմփիչմենթի 20 հոդվածներում Փակսթոնին մեղադրում են այն բանում, որ լիազորություններ չունենալով՝ օգնել է հարուստ քաղաքական դոնորին, կեղծ հետաքննություն է վարել իրազեկիչների դեմ իր գրասենյակում, որոնց ազատել է եւ թաքցրել է իր իրավախախտումները արժեթղթերի խարդախության մասին։
Նա հերքել է մեղադրանքները եւ հայտարարել, որ իր հեռացումը նվեր կլինի նախագահ Ջո Բայդենին ու նրա դեմոկրատական կուսակցությանը։
Նա 50 անգամ դատի է տվել Բայդենի վարչակազմը «անօրինական բռնապետական քաղաքականության, իմիգրաիցայի, զենքի իրավունքի եւ բիզնեսի կարգավորման հարցերով։
Հինգշաբթի Տեխասի Ներկայացուցիչների պալատի ընդհանուր հետաքննությունների կոմիտեն միաձայն (բաղկացած է հինգ հոգուց) քվեարկել է Փակսթոնին իմփիչմենթ հայտարարելու օգտին։
Կոմիտեն լսել է վկաների ցուցմունքները Փակսթոնի պաշտոնեական դիրքի չարաշահման մասին ընկերոջ ու հովանավորի՝ Նեյթ Փոլի հետ կապված։
Իմփիչմենթի հոդվածներում հավաստիացվել է, որ Փակսթոնը մասնակցել է կաշառակերությանը, երբ Փոլը կին է վարձել, որի հետ Փակսթոնն արտամուսնական սիրավեպ է ունեցել։





























