Ընթանում է Սերբիայի ԶՈՒ ստորաբաժանումների տեղակայումը Կոսովոյի հետ վարչական գծի ուղղությամբ։ Այս մասին հայտնել Է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուկչեւիչը, փոխանցում է novosti.rs-ը։

«Ակնկալում եմ, որ առաջիկա ժամերին նրանք կլինեն իրենց դիրքերում։ Մենք ռազմական խաղեր չենք խաղում, բայց Սերբիայի կարմիր գծերը հայտնի են։ Այս պահին տեղակայումն իրականացվում է ըստ ստեղծված իրավիճակի, եւ նրանք կմնան դիրքերում մինչեւ հետագա ծանուցումը»,-ասել է նա։ 

Կոսովոյի հյուսիսում մայիսի 26-ին բախումներ են տեղի ունեցել կոսովցի սերբերի եւ ոստիկանության միջեւ: Սերբերը դժգոհ են տեղական ընտրությունների արդյունքներից, որոնք նրանք բոյկոտել են եւ որոնցում հաղթել են ալբանացիները։