Ուկրաինան դաշնակիցներից արդեն ստացել է մոտ 60 Leopard 2 տանկ, հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը Funke-ին տված հարցազրույցում։

Նա պարզաբանել է, որ մինչ օրս Կիևը ստացել է մոտ երկու գումարտակ՝ յուրաքանչյուրը 30 տանկ։

«Տանկային կոալիցիայի» մեջ են մտնում Գերմանիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Շվեդիան, Պորտուգալիան, Իսպանիան և Կանադան»,- ասել է Ռեզնիկովը, փոխանցում է УНИАН-ը։