Ոստիկանությունը հայնաբերել եւ ձերբակալել է փողոցում կանանց պարանոցից ոսկյա շղթա գողացող տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 16.30-ին, 54-ամյա Հայկանուշ Է.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ մի անծանոթ երիտասարդ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 33-ամյա Ռոմանոս Սայադյանը, որը ձերբակալվել է:
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության բաժին էր ներկայացել եւս մեկ տուժող` 55-ամյա Ֆլորա Մ.-ն` հայտարարելով, որ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդումը` ճանաչել է Ռոմանոս Սայադյանին, ով օգոստոսի կեսերին Աբովյան քաղաքի Նիկոլ Դումանի փողոցի թիվ 1 շենքի մուտքում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:
Քննությունը վարում է ոստիկանության Կոտայքի քննչական բաժինը




























