Ոստիկանության Մարտունու բաժնում հոկտեմբերի 2-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել հինգ մարդ, որոնցից 52-ամյա Զինարիկ Արշակյանը արդեն մահացած է եղել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, թե հոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ի սահմաններում, նշված անձինք թունավորվել են Լիճք գյուղի անասնապահական համալիրի անասնապահների համար նախատեսված սենյակում` էլեկտրական հոսանք արտադրող գեներատորից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:


























