Հոկտեմբերի 2-ին, ժամը 2-ի սահմաններում, Wolksvagen Vento մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին շրջվել է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 38-ամյա վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում: Պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: