Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում,  հոկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր արարողություն:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանրապետության մի խումբ անվանի մանկավարժների կհանձնի ԿԳ նախարարության «Ոսկե հուշամեդալ» եւ  պատվոգրեր: