Ամերիկացի հայտնի ահաբեկիչ Ունաբոմբերը (Թեոդոր Կաչինսկի), որը մահացել է հունիսի 10-ին, իրականում ինքնասպան է եղել։ Այս մասին, հղում կատարելով չորս տեղեկացված աղբյուրների, փոխանցել է Associated Press-ը։
ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոն տարածել է տեղեկություն այն մասին, որ Ունաբոմբերը, որն անգիտակից վիճակում հայտնաբերվել է բանտախցում, մահացել է բանտի բուժկենտրոնում։ Սակայն աղբյուրները հավաստիացնում են, որ ահաբեկչի մահը վրա է հասել հիվանդանոցում։ Նրանց տվյալներով՝ 81-ամա Ունաբոմբերը, որն անբուժելի հիվանդ էր (քաղցկեղ ուներ), ինքնասպանություն է գործել։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մաթեմատիկոս Թեոդոր Կաչինսկին, որն ստացել էր Ունաբոմբեր մականունը փոստով ռումբեր ուղարկելու համար եւ դատապարտվել էր ցմահ բանտարկության, առավոտյան մահացած է հայտնաբերվել իր բանտախցում։ Ահաբեկիչը Կոլորադոյի խիստ ռեժիմի բանտում էր, բայց 2021թ. դեկտեմբերին նրան տեղափոխել էին Բաթների (Հյուսիսային Կարոլինա) դաշնային բուժկենտրոն առողջական վիճակի պատճառով։
Կաչինսկին 17 տարի ռումբեր է ուղարկել, ինչի հետեւանքով երեք մարդ մահացել է, եւս 23 հոգի վիրավորումներ է ստացել։ 1998թ. կալանքի տակ գտնվող ահաբեկիչն արդեն փորձել էր ինքնասպան լինել։





























