Ստամբուլում ռուսաստանցի զբոսաշրջիկի վրա հարձակված երկու մարդկանց կարճ ժամանակում ձերբակալել են, նրանց գործերը փոխանցվել են դատական մարմիններին, մնացածները որոնվում են, հաղորդում է Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով Ստամբուլի ոստիկանական բաժանմունքին։
Ստամբուլի կենտրոնում ռուսաստանցի զբոսաշրջիկը շորթողների հետ ծեծկռտուքից հետո մահացել է, ոստիկանությունը հետաքննություն է սկսել, ավելի վաղ հայտնել էր հեռուստաալիքը։
«Միջադեպի հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ կասկածյալների եւ ռուսաստանցի զբոսաշրջիկի միջեւ վեճ է ծագել, որը վերածվել է կռվի եւ հարձակում իրականացրած կասկածյալներին կարճ ժամանակում բռնել են եւ ձերբակալել»,-հաղորդել է հեռուստաալիքը։
DHA գործակալությունը նշում է, որ ձերբակալվածների գործերը՝ «կանխամտածված սպանություն» հոդվածով, փոխանցվել են դատական մարմիններին։
«Հայտնի է դարձել, որ ներկայումս մյուս կասկածյալներին ձերբակալելու ջանքները շարունակվում են», - պարզաբանել է հրատարակությունը։




























