ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է վերջերս ՀԱԿ-ից հեռացածներին, այդ թվում ՀՀՇ նախագահ եւ փոխնախագահ Արարատ Զուրաբյանին, Խաչատուր Քոքոբելյանին:
Ազատության հրապարակում, քաղաքացիներից մեկի հարցին, թե ո՞ւր են ձեր ընկերները, Լ. Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Ինչ-ինչ պատճառներով խռովել են ինձնից, Լեւոն Զուրաբյանից, կամ Կոնգրեսից: Նորմալ է: Քաղաքակիրթ պայքար է: Մի մասը սխալ է գնահատում Կոնգրեսի քաղաքական գիծը: Բայց եթե այստեղ չեն, նշանակում է` ժողովրդից են նեղացել: Այ, սա չեմ կարողանում հասկանալ»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ից ու ՀՀՇ-ից հեռացած Արարատ Զուրաբյանն ու Խաչատուր Քոքոբելյանը ստեղծել են նու կուսակցություն` «Ազատ դեմոկրատներ», որտեղ այցելել է նաեւ ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչը: ՀԱԿ-ում համարում են, որ հեռացածները փորձում էին ՀՀՇ-ն «պոկել» ՀԱԿ-ից եւ դա է պատճառը, որ հակասություն է առաջացել նրանց եւ ՀԱԿ-ի ղեկավարության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ:




























