Մրգային օղու արտոնյալ ակցիզը պետք է վերացվի՝ կեղծ ապրանքների իրացումից խուսափելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին Ազգային ժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

«Մի քանի տարի առաջ սահմանվել է մրգային օղու արտոնյալ ակցիզային հարկ։ Այն ուղղված էր Հայաստանում այդ արտադրության ավանդույթի պահպանմանը։ Սակայն այս ամենաթողությունը հանգեցրեց մի շարք խարդախությունների։

Համոզված լինելով, որ այստեղ ակցիզային հարկը չորս անգամ ավելի քիչ է, քան սովորական ցորենի օղու համար, մի շարք անբարեխիղճ արտադրողներ սկսեցին խարդախության դիմել՝ մրգերի կամ հատապտուղների համերը սովորական օղու մեջ խառնելով»,- նշեց Պողոսյանը։

Այս կասկածների անուղղակի, բայց խիստ հիմնավորումը, ըստ նրա, վիճակագրությունն է։ Այսպես, երեք տարվա ընթացքում մրգային օղու արտադրության ծավալն աճել է 4 անգամ, իսկ մյուս տեսակների արտադրության ծավալները նվազել են գրեթե 8 անգամ։

«Հասկանալի է, որ դա չի արտացոլում իրականությունը»,- հավելեց փոխնախարարը։