COP17–ը Հայաստանի տեսանելիությունն է բարձրացնում, բնապահպանությամբ հետաքրքրվող աշխարհի բոլոր մարդկանց ուշադրության կենտրոնը այս օրերին Հայաստանն է և դա օբյեկտիվ է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Կլինի դա համաշխարհային մեծության աստղ՝ սկսած Լեոնարդո Դի Կապրիոյից մինչև սովորական միջին վիճակագրական բնապահպան, իրենց համար այս օրերին Հայաստանը կենտրոնական ուշադրության կենտրոնում է։ Եվ, իհարկե, Հայաստանը զբոսաշրջային առումով է զարգանում։ ենք պլանավորում ենք և այս օրերին նաև դեպի Հայաստան թռիչքներն են կտրուկ ավելացել, օտարերկրացիների քանակն է ավելանում։

Ակնկալվում է, որ այս ժամանակահատվածում հավելյալ 10–15 հազար զբոսաշրջիկ կայցելի Հայաստան, որոնց մի մասն արդեն եկել, գնացել է։ Սա նույնպես իր տնտեսական արդյունքներն է ունենալու։ Իհարկե, նման միջոցառումները երկրի տեսանելիությունը մեծացնելուն զուգահեռ բերում են նաև ներդրումային միջավայրի լավարկմանը և նոր ներդրումների, ներդրումային հնարավորությունների ավելացմանը»,– ընդգծեց Պապոյանը։