Մենք շատ թեմաներ ունենք քննարկելու։ Այս մասին հունիսի 13-ին «Գիտության, կրթության եւ արտադրության ինտեգրումը ՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժը» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտության եւ բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլեւսկին։

«Շնորհակալ եմ եւ հայ գործընկերներին, ովքեր հնարավորություն գտան մասնակցելու համաժողովին, եւ իմ ընկերներին Ռուսաստանից, ռուսական համալսարաններից, գիտական կազմակերպություններից։ Հայաստանում են գտնվում 34 ռուսական համալսարանների եւ 21 գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,-նշեց փոխնախարարը։

Նա դա անվանեց արդյունավետ երկխոսության լուրջ հիմք։

«Մենք պետք է քննարկենք համագործակցությունը կրթության ոլորտում. դա եւ՛ ուսանողների փոխանակումն է, եւ՛ համատեղ գիտական հետազոտությունը, որն անցկացնում են համալսարանները։

Ես շնորհակալ եմ Երեւանի պետական համալսարանի գործընկերներին, որ ակտիվորեն համագործակցում են Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ, հայ գիտնականները համագործակցում են ե՛ւ Կուրչատովի ինստիտուտի, ե՛ւ Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի այլ խոշոր գիտական կազմակերպությունների հետ»,-նշեց պաշտոնյան։

Մոգիլեւսկին շնորհակալություն հայտնեc հայ գործընկերներին ռուսական բուհերի մասնաճյուղերի աշխատանքին աջակցելու համար: