2011թ. բժկության եւ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը գիտնական Ռալֆ Ստեյմենի շնորհվել է հետմահու: Ստեյնմանը Բրյուս Բոյթլերի եւ Ջուլիուս Հոֆմանի հետ հոկտեմբերի 3-ին Նոբելյան մրցանակի է արժանացել իմունաբանությունում արած նշանակալի հետազոտությունների համար:
Նոբելյան մրցանակաբաշխության կանոնադրությունը չի նախատեսում մրցանակի հետմահու շնորհում, սակայն այս անգամ Նոբելյան կոմիտեն այլ որոշում է ընդունել, հաղորդում է Nobelprize.org.-ը:



























