Այսօր, հոկտեմբերի 4-ին Երեւանում մեկնարկում է դասական երաժշտության «Վերադարձ» 5-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի բացումը տեղի կունենա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ փակումը` Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:

Հայաստանի Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունում NEWS.am-ին հայտնեցին, որ փառատոնում հանդես կգան ջութակահար Հրաչյա Ավանեսյանը (Բելգիա), դաշնակահարներ Աշոտ Խաչատրյանը (Գերմանիա), Մարիաննա Շիրինյանը (Դանիա), Վազգեն Վարդանյանը (Սլովենիա), ամերիկացիներ Ջոն Հոդյանը, Բեթ Ուիլյամսը, ֆլեյտահար եւ կոմպոզիտոր շվեյցարացի Վալերի Տոլստովը:

Հայաստանից հանդես կգան Ալեքսանդր Սպենդիարովի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումը` դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ, «Լույս» կվինտետը եւ «Վերադարձ» փառատոնի կամերային նվագածումբը: