Ճապոնիայում աշխատակիցը հեծանվի շղթայով ծեծել է ղեկավարին և եռման ջուր լցրել նրա վրա՝ աշխատավայրում իր վարքագծից դժգոհ լինելու պատճառով, գրում է NHK-ն։

Լքված հեծանիվների հավաքագրմամբ զբաղվող 48-ամյա աշխատակցի սկանդալային հեռացումը տեղի է ունեցել Օսակա քաղաքում։ Ինչպես հայտարարվել է, ճապոնացին կարգապահական նկատառումներով հեռացվել է քաղաքային շենքերի բյուրոյից։

Հրատարակության տվյալներով՝ տղամարդը սիստեմատիկ բռնություն է գործադրել իր ղեկավարի նկատմամբ։ Եթե ​​ղեկավարի պահվածքն ինչ-որ բանով դուր չէր գալիս նախկին աշխատակցին, նա պատժում էր նրան՝ վրան եռացող ջրով լցնելով, էլեկտրաշոկի օգագործելով, ինչպես նաև հեծանիվների շղթայով ծեծելով։

Հարձակումների հետևանքով տուժածն ինքնակամ դուրս է եկել աշխատանքից։ 

«Մենք կաշխատենք կանխել նման դեպքերի կրկնությունը և վերականգնել վստահությունը՝ մանրակրկիտ ծառայողական կարգապահության ապահովման և այլ միջոցառումների միջոցով»,- ասել են քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ մեկնաբանելով միջադեպը։

Դեպքի մասին խոսել է նաեւ ագրեսորը եւ խոստովանել, որ զղջում է իր արածի համար։