ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է Սիրիայի հակամարտությունից տուժածներին ԵՄ-ի կողմից 1,5 մլրդ եվրոյի օգնության տրամադրումը եւ կոչ արել շարունակել աջակցությունը սիրիացի ժողովրդին։
«Մենք նաեւ չենք կարող մոռանալ հարեւան պետություններում՝ Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում եւ Իրաքում բնակվող սիրիացի փախստականների կարիքների մասին։ Մենք պետք է աջակցենք Սիրիայի ժողովուրդի ու տարածաշրջանի հույսերին, որոնք նրանք կապում են մեզ հետ»,-ասել է Բորելը։
«Ուրախ եմ վերահաստատել անցած տարի Եվրամիության անունից տված խոստումը՝ 2023 թվականին 1,5 մլրդ եվրո հատկացնել Սիրիայում սիրիացիների, ինչպես նաեւ տարածաշրջանի փախստականների եւ նրանց հյուրընկալող համայնքների բարօրության համար: Կարող եմ նաեւ հավաստիացնել, որ 2024 թվականին ԵՄ-ն կտրամադրի 560 մլն եվրո»,-ասել է նա։
Ըստ Բորելի տվյալների՝ երկրում ապրող սիրիացիների 90 տոկոսը աղքատության մեջ է, 60 տոկոսը տառապում է պարենային պակասից։





























