Ավստրալիան կանգնեցրել է Ռուսաստանի նոր դեսպանության շինարարությունը Կանբերայում խորհրդարանի շենքի մոտ։ Օրենքն ընդունվել է հինգշաբթի՝ հունիսի 15-ին, խորհրդարանի երկու պալատների կողմից։ Այն ընդունվել է երեք ժամվա ընթացքում այն բանից հետո, երբ վարչապետ Էնթոնի Ալբանիզը հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին։

Այս քայլի պատճառ Ալբանիզը նշել է ազգային անվտանգության ռիսկերը։ Նրա խոսքով՝ նոր օրենքը կզրոյացնի Ռուսաստանի կողմից հողակտորի վարձակալումը անվտանգության մարմնի երաշխավորությամբ։ «Մենք գործում ենք արագ, որպեսզի երաշխավորենք, որ վարձակալված օբյեկտը չի դառնա պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչություն»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հանդես գալով լրագրողների առջեւ։

Նա ընդգծել է, որ  խոսքն այն մասին չէ, որ կանխվի ռուսական դիվանագիտական ներկայացուցչության հայտնվելն Ավստրալիայում. նրա խոսքով՝ պարզապես չարժե դեսպանության շենքն անմիջապես խորհրդարանի կողքին կառուցել։ Էնթոնի Ալբանիզը ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե կան արդյոք մտավախություններ անվտանգության սպառնալիքների հետ կապված Չինաստանի դեսպանության առնչությամբ, որը գտնվում է ռուսական կառույցից մեկ թաղամաս այն կողմ, նշել է AP գործակալությունը։