Դրոնների բանակի ուկրաինական նախագծի զարգացման գործում նոր դարաշրջան է սկսվում։ Հաջորդ կես տարում կպատրաստվեն դրոնների եւս 10 հազար օպերատորներ։ Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 15-ին հայտարարել է Ուկրաինայի նորարարությունների, կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման փոխվարչապետ – թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆյոդորովը։
Նրա խոսքով՝ ներկայում միացել է 26 դպրոց, որոնց մեջ են «Կրուկը», «Небесні очі»-ն, «Боривітер»-ը, «Небесні шпигуни»-ն եւ այլն։
Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունն աշխատում է «գրանտները գնում են մարդկանց» հետեւից սկզբունքով։
«Երկրորդ փուլի գլխավոր տարբերությունը առաջինի համեմատ այն է, որ եթե մինչ այժմ պետությունը գերազանցապես սովորեցնում էր հետախուզական դասի կոպտերներով եւ վճարում մի քանի հազար գրիվնա յուրաքանչյուր օպերատորի համար, ապա այժմ այդ գումարն ավելանում է 2 անգամ օպերատորների ուսուցանող յուրաքանչյուր դպրոցի համար»,- ասել է Ֆյոդորովը։
Նրա խոսքով՝ դրոնների նոր տեսակներ են հայտնվում, որոնց մեջ՝ FPV-օպերատորներ, հետախուզական դրոններ եւ ինքնաթիռի տիպի հետախույզ-պօպերատորներ։
Դրոնների բանակը պատրաստ է դպրոցներին վճարել 20 հազարական գրիվնա անօդաչուների օպերատորներ պատրաստելու համար, 8 հազար՝ FVP-դրոնների եւ 10 հազար՝ ինքնաթիռի տիպի հետախույզ անօդաչուների օպերատորներ պատրաստելու համար, ասել է նախարարը։





























