Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հինգշաբթի լքել է Զապորոժիեի ատոմակայանը (ԶԱԷԿ), հայտնում է ТАСС-ը։

Գրոսսին կայարան է ժամանել հինգշաբթի կեսօրին մոտ։ Զապորոժիեի ատոմակայանի ներկայացուցիչները նրան ցույց են տվել ուկրաինական արկերի բեկորներ, այդ թվում՝ պատրաստված ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից։ Գրոսսին նաև գնահատել է ջրի մակարդակը հովացման լճակում և ստուգել է ցողացիրային ավազանի՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից  վնասված խողովակներից մեկը:

Կայան այցից հետո Գրոսսին նշել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման վերաբերյալ գրավոր համաձայնագրի ստորագրումը ներկայումս անհնար է, քանի որ կողմերի միջև «խաղաղության կամ հրադադարի շուրջ բանակցություններ չկան»։ Նա նաև հայտարարել է, որ կայանի էներգաբլոկների աշխատանքը վերսկսելու որոշումը պետք է ընդունի ԶԱԷԿ-ի ղեկավարությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հույս է հայտնել, որ էներգաբլոկների ամբողջ հզորությամբ շահագործման վերսկսումը «երբևէ ապագայում տեղի կունենա»։