Արևմտյան երկրները հակահարձակմանը մասնակցելու համար գրեթե 60 հազար ուկրաինացի զինվոր են պատրաստել։ Այս մասին հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլին՝ արևմտյան երկրների կողմից Ուկրաինային զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը համակարգող խմբի հերթական նիստից հետո։

«Ընդհանուր առմամբ, գրեթե 60,000 ուկրաինացի զինվոր միջազգային ջանքերով վերապատրաստվել է ներկայիս [հարձակողական] գործողության [Կիևի] համար», - ասել է ԱՄՆ ռազմական առաջնորդը։