Չինաստանի վարչապետ Լի Ցիանգը հունիսի 18-ից 23-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա, որտեղ կմասնակցի չին-գերմանական միջկառավարական խորհրդակցությունների յոթերորդ փուլին, ինչպես նաև պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա և կմասնակցի Համաշխարհային ֆինանսական նոր պայմանագրի գագաթնաժողովին,  հինգշաբթի ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը։

Ինչպես հայտնում է Xinhua-ն, Լի Ցյանգի այցերը տեղի կունենան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի կառավարության հրավերով, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վան Վենբինը։