Նորվեգիան և Դանիան հայտարարել են Ուկրաինային զինամթերք մատակարարելու մասին։ Այս մասին հայտնում է BILD-ը։

Բրյուսելում, այսպես կոչված, Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի շուրջ 50 երկրներ քննարկել են զենքի մատակարարման հարցը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել արեւմտյան երկրներին մեծացնել օգնությունն Ուկրաինային։ ԱՄՆ-ից հետո Նորվեգիան և Դանիան նույնպես հայտարարեցին Կիևին հետագա աջակցության մասին: Երկրները մտադիր են Ուկրաինային համատեղ մատակարարել 9000 հրետանային զինամթերք, հայտարարել է Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել երկու երկրներին և նշել, որ զինամթերքն այժմ «շտապ անհրաժեշտ է մարտի դաշտում»։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում խորհրդակցությունների սկզբում ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային «երկարաժամկետ հեռանկարում»:

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգները հայտարարեց 325 միլիոն դոլարի հավելյալ ռազմական օգնության մասին՝ ներառյալ զենիթային հրթիռներ և հրետանային զինամթերք: