Ես դրական եմ գնահատում իրավիճակը ճակատում։ Այս մասին NBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ժամանակ պարտվելը հավասարազոր է «պատերազմում» պարտվելուն։
«Այդ պատճառով են «օկուպանտներն» այդքան հուսահատ դիմադրում»,- հավելել է նա, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։





























