Glamour ամսագիրը հրապարակման է պատրաստել աշխարհի ամենասեքսուալ 50 տղամարդկանց անունները: Տեղերը բաշխվել են քվեարկության հիման վրա, որն անցկացվել է այդ հրատարակության կին ընթերցողների շրջանում: Երրորդ տարին անընդմեջ վարկանիշի առաջին տեղը զբաղեցնում է «Մթնշաղ» պատումի դերասան Ռոբերտ Փաթինսոնը: Երկրորդ տեղը զբաղեցրել է նույն կինոնկարում հնդկացու եւ գայլ- փոխակերպուկ Ջեյքոբ Բլեքի դերակատար Թեյլոր Լոթները: Երրորդ տեղում է Ջոննի Դեփը:
Թոփ տասնյակում են նաեւ արքայազն Հարին: Իսկ արքայազն Ուիլիամն ամուսնությունից հետո այլեւս չի հետաքրքրում Glamour ամսագրի ընթերցողուհիներին:
Վարկանիշը կհրապարակվի բրիտանական ամսագրի նոյեմբերյան համարում, հայտնում է NEWSru Israel` հղում անելով UK Press Association-ին:




























