Բրազիլիայի շրջակա միջավայրի Ibama ինստիտուտի աշխատակիցները երկու գործողությունների ընթացքում բռնագանձել են 28,7 տոննա ընդհանուր քաշով շնաձկան լողաթեւեր, որոնք նախատեսված էին Ասիա արտահանման համար, մաքսանենգները ոչնչացրել են 10 հազար առանձնյակ, նշել են բնապահպանները։
«Ibama-ն բռնագանձել է 28,7 տոննա շնաձկան լողաթեւեր, որոնք նախատեսված էին Ասիա անօրինական արտահանման համար։ Հայտնաբերված լողաթեւերը պատկանում են շնաձկների երկու տեսակների՝ կապույտ շնաձկան (Pionace glauca) եւ անեկիմ-շնաձկան, որը հայտնի է նաեւ որպես մակո (Isurus oxyrinchus)»,- նշվել է ինստիտուտի կայքում հրապարակված հաշվետվությունում։
Բռնագանձված լողաթեւերի հիմնական մասը՝ 27,6 տոննա, առգրավվել է Սանտա Կատարինա նահանգից, արտահանող ընկերության պահեստից։ Ավելի քան մեկ տոննա փորձել են դուրս բերել Սան Պաուլուի «Գուարուլյուս» միջազգային օդանավակայանից։




























