ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարող է հանդիպել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, այս մասին տեղեկությունը տարածել է Al Monitor պարբերականը։
Հանդիպումը կարող է տեղի ունենալ հունիսի 21-22-ին Լոնդոնում։
Դիվանագիտական աղբյուրները Al-Monitor-ին անանունության պայմանով հայտնել են, որ օրակարգի գլխավոր կետը Թուրքիայի մշտական առարկություններն են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Աղբյուրները որեւէ մանրամասն չեն հաղորդել եւ հրաժարվել են մեկնաբանել, թե ով է հանդիպում խնդրել։





























