Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է  Ազգային Ժողովի ընդունած «Մթնոլորտային օդի պահպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Մթնոլորտային օդի պահպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքները: