ԱՄՆ-ի գնահատականներն ի սկզբանե պարզ էին։ Բայց մենք գիտենք, որ դա ծանր պայքար է լինելու: Մենք գիտենք, որ դա ժամանակ կպահանջի, եւ մենք վստահ ենք, որ ուկրաինացիներն ունեն այն, ինչ իրենց պետք է: Նրանք մարտական ուժ ունեն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Սաբինա Սինգհը։
«Կարծում եմ, դուք գիտեք, մենք գիտենք, որ մինչ դուք շարունակում եք հետեւել պայքարին, այն շարունակում է շարժվել դեպի արեւելք, եւ օր օրի պայքարն ավելի կատաղի է դառնում: Դուք դա տեսաք Բախմուտում։ Ուկրաինացիները կարող են պատմել իրենց գործողությունների եւ առօրյա կյանքի այլ մանրամասների մասին, այն մասին, թե ինչ է կատարվում տեղում: Բայց մենք գիտենք, որ դա ծանր պայքար է լինելու: Մենք գիտենք, որ դա երկար կտեւի, եւ մենք վստահ ենք, որ ուկրաինացիներն ունեն այն, ինչ իրենց պետք է: Նրանք մարտական ուժ ունեն։ Նրանք հնարավորություն ունեն հաջողության հասնելու իրենց․․․իրենց հակահարձակողական գործողություններում»,- ասել է Սինգհը։
Նա հավելել է, որ «հենց հիմա» նրանք (ուկրաինացիները – խմբ.) սկսում են ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողություններ։





























