Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հռչակած քաղաքացիական ֆորումը: Ըստ այդմ, հրապարակի տարբեր հատվածներում տեղի են ունեցել քննարկումներ տարբեր թեմաների շուրջ:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են, մասնավորապես, հետեւյալ թեմաները.

Առողջապահություն

Բանախոս` Արարատ Մկրտչյան

Քաղաքացիական ֆորումի Առողջապահական ոլորտին վերաբերող քննարկման ընթացքում քննարկվել են բազմաթիվ խնդիրներ, որոնցից հիմնականում թեժ է ընթացել պարտադիր  բժշկական ապահովագրության մասին  հարցը: Նշվել է, որ ՀՀ 20-ամյա պատմության ընթացքում մի քանի անգամ ԱԺ քննարկման ներկայացվել է պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրենքի նախագիծ, սակայն բյուջեի սակավ հատկացումների պատճառով նախագծերը սառեցվել են: ՀԱԿ-ն առաջարկում է այս համակարգին անցնել աստիճանական ձեւով, սկզբում անցնեն այն խմբերը, որոնք առավել ապահով են: Այս Տարբերակը նախատեսում է, որ ապահովագրության կեսը պիտի վճարի գործատուն, կեսը աշխատողը: Փուլային տարբերակը նաեւ թույլ չի տա որ ինքնին գաղափարը վարկաբեկվի, ով ունենա ապահովագրություն, միանշանակ կստանա իր անվճար օգնությունը:

Երկրներում որտեղ սոցիալական իրավիճակը վատ է, եթե բժշկական ապահովագրությունը թողնես մարդու գիտակցական մակարդակին , ապա կառաջանա լուրջ խզվածություն: այդպիսի համակարգ կարող է գործել միայն ԱՄՆ-ի նման զարգացած երկրում, որտեղ դա պարտադիր չէ:

Իհարկե պարտադիր բժշկական ապահովագրությունը բավականին մեծ բեռ է տնտեսության համար, բայց մենք պետք է ազգովի լծվենք այդ գործին, եւ զարգացնենք այդ համակարգը:

Կա 10 հազար չինովնիկ, որոնք ստանում են միջինում 110 հազար դրամ աշխատավարձ, սկզբնական փուլը  կարող է սկսել նրանցից: Ամեն մարդու անհրաժեշտ է ընդամենը 130 հազար դրամ տարեկան, ավելի քան  750 հազար դրամ ապահովագրություն ստանալու համար:

Արտաքին հարաբերություններ

Բանախոսներ` Դավիթ Շահնազարյան, Վլադիմիր Կարապետյան

Ընդհանուր գծերով խոսելով ԵԽԽՎ կառուցվածքի ու գործունեության մասին, քննարկվել են կառույցի կողմից տրված գնահատականները Հայաստանի վերաբերյալ: Կարծիք է հայտնվել, որ ԵԽԽՎ-ում ընդունվելիք բանաձեւը բացասական է լինելու Հայաստանի ժողովրդավարության զարգացման համար: Քննարկման մասնակիցները կարծիք են հայտնել, որ ոչ թե ԵԽԽՎ-ն պետք է լուրջ եւ վճռորոշ դերակատարում ունենա  Հայաստանի նորացման, բարեփոխումների եւ ժողովրդավարության կայացման գարծում, այլ մենք, Հայաստանի քաղաքացիները դա պետք է անենք:

Դ. Շահնազարյանը նշել է, որ ՀԱԿ-ը միշտ իր ուղերձները տեղ է հասցնում:

Համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ  Առաջին նախագահը շեշտել էր վերջիններիս դերը միայն Մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության հարցում:

Համազեկուցողների այցերի արդյունքում մշակված բանաձեւի նախագիծը պարունակում է ՀԱԿ-ի համար անընդունելի դրույթներ: 

Քննարկվել են ՀԱԿ-ի փոխհարաբերությունները պաշտոնական Վաշինգտոնի, Մոսկվայի եւ Բրյուսելի հետ:

Պաշտպանության ոլորտ

Բանախոս` Աշոտ Զաքարյան

Քննարկվել են հետեւյալ թեմանրը՝

1. Բանակում տիրող վիճակի կապը երկրի ընդհանուր իրավիճակի հետ:

2. Բանակում զինվորական պատրաստվածության ռեֆերմի անհրաժեշտությունը

3. Բանակի թափանցիկություն. Բանակ-հասարակություն կապ

4. Բանակի կառուցվածքային բարեփոխումներ. Համակարգի տաբեր հարթություններում պաշտոններ զբաղեցնող մարդկանց միջեւ հաղորդակցություն

5. Պրոֆեսիոնալ բանակի անցման խնդիրը

6. Զինվորը որպես բանակի գլխավոր արժեք

Քննարկումը առավելապես ներածական էր, եւ այս թեմաները ավելի խորը կքննարկվեն քաղաքացիական ֆորումի հետագա աշխատանքային օրերի ընթացքում:

Մշակույթ

Քննարկվել են հետեւյալ թեմանրը՝

1. Մշակութային քաղաքականության հայեցակարգային հարցեր

Բանախոս՝ Արշակ Բանուչյան

2. Ի՞նչ է քաղաքականությունը

՛՛Փոքր խորհուրդ՛՛

• Սահմանադրական մշակույթ

• Ապակենտրոնացում

• Մարդակենտրոն քաղաքականություն

«Իշխանությունն» իբրեւ առանձին դասակարգ վերանում է, իշխանավորվում է յուրաքանչյուրը, քաղաքացին ՛՛իշխանությունը՛՛ չի ստեղծագործում, իմաստներ չի արտադրում ու չի պարտադրում, նա նպաստում է քաղաքացիներին անել այդ ամենը:

Քաղաքացու իշխանավորումը, ինքնիշխանության ձեռք բերումը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում. դա է սահմանադրական հեղափոխության եզրի իմաստը:

Մենք ունենք սահմանադրություն, բայց դրա հետ մեկտեղ ոչ հանրապետական կարգերով առաջնորդվող պետություն, պետական ապարատ. Պետության եւ սահմանադրության համադրումը տալիս է հանրապետություն:

Հանրապետության հիմքն է մասնակցային եւ ոչ վարչահրամայական քաղաքական մշակույթը, սահմանադրական հեղափոխությունը ըստ էության մշակութային հեղափոխություն է, որից հետեւում է պետական ինստիտուտների համատարած ձեւափոխում:

Ազատության գործնական ապահովումը քաղաքական , տնտեսական , մշակութային ինքնիշխանության երաշխավորումով:

Տնտեսական ոլորտ

Բանախոս՝ Վահագն Խաչատրյան

Արոտավայրերի բացակայությունը անասնապահության լրջագույն խոչնդոտներից մեկն է, քանի որ տեղի օլիգարխները գնել են բոլոր հեղերը եւ գյուղացին տեղ չունի : Օրինակ Արմավիրի մարզում տեղի հարուստները հարկ չեն վճարում, իսկ գյուղացին հարկերի բեռի տակ դադարում է գյուղատնտեսությամբ զբաղվել :

Չորս դրամից ջուրը հասել է փաստացիորեն ութ դրամի , հետո բարձրացել է մինչեւ 11 դրամ , իսկ ջուրը փաստացիորեն անբավ է: Այսինքն տրվող ծառայությունը չի համապատասխանում որակին:

Գյուղացուց հողերը առգրավվել են, եւ իրավիճակը այսօր առավել է վատթարացել այն իմաստով , որ այդ հողերը վերցրել են օլիգարխները եւ հարկ չեն տալիս:

Նշվել են այն գյուղական հողերը որոնք պատկանում են այս կամ այն քրեական հեղինակությանը կամ օլիգարխին:

Նշվել է նաեւ, որ հողերը քիչ են սակայն ծախսերը շատ :

գյուղացիական կոպերատիվների ստեղծումը կքչացնի ծախսերը: Գյուղացին մնում է հողի սեփականատեր եւ որոշող անձ:

Պետությունը պետք է դոտացնի գյուղացուն, վարկերի տոկոսադրույքը պետք է իջնի, գյուղացուն տրվող վարկը պետք է դառնա 3-5 տոկոս:

Պետք է բարելավել գյուղացիների օրենքների իմացության մակարդակը , կոոպերացիան չպետք է վնասի փոքր տնտեսություններին:

Սառնարանները գտնվում են օլիգարխների ձեռքում եւ ձմեռային գինը թելադրում են նրանք:

Գյուղատնտեսական ապրանքների , պարարտանյութերի մոնոպոլացում, դրամի արժեւորումը արհեստական է:

40-60% ստվերի վերացումի կբերի բյուջեի կրկնապատկման : Սա իր հերթին կլուծի սոցիալական պրոբլեմներ:

• Լողացող կուրսի ապահովումը

• Ներդրումային հնարավորությունների ապահովում

• Դոլլարի արհեստական արժեզրկումը բերեց տնտեսության շատ ճյուղերի վերացման (ոսկի, ադամանդներ), քանի որ ապրանքները թանգացան

• Տնտեսական քաղաքականությունը կապվում է քաղաքական իրավիճակի հետ եւ որպեսզի ընդդիմության ասածները իրականություն չդառնա, գնում են աբսուրդ քայլերի

• Հարկային հստակ քաղաքականություն